Նոյեմբերի 22-ին ժամը 18:20-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան փողոցի թիվ 125 շինության դիմացի ճանապարհահատվածում մայրաքաղաքի բնակիչ, 1988թ.ծնված Է. Խ.-ն վարելով «ՎԱԶ 11183-110-20» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 2004թ. ծնված Ա. Մ.-ին, ինչի հետևանքով վերջինս ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արևիկ» մանկական բուժմիավորում: Այս մասին հայտնում են Արցախի Ոստիկանությունից:
Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը: