«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկը ֆեյսբուքյան պաշտոնական էջում հաղորդագրություն է տարածել.

«Կայքերից մեկի հրապարակած տեղեկությունը, թե իբր Երևանի աղբահանության հիմնարկի մեքենաները խափանվում են, չի համապատասխանում իրականությանը. մեքենաները սարքին են, պարբերաբար տեխսպասարկում են ստանում, աշխատում են հերթափոխով։

Ի դեպ, կայքը իր տարածած սուտը հերքում է հենց նույն նյութում։

Լրատվամիջոցներին ու ընթերցասեր հանրությանը խնդրում ենք անտեսել ապատեղեկատվությունը, իսկ դեղին մամուլում հանդիպող հնչեղ վերնագրերի հանդիպելիս կարդալ տեքստն ու վերլուծել դրա հավաստիության մակարդակը»: