Ամերիկյան համալսարանում կրթությունը անգլերեն է:

Սլավոնական համալսարանում'ռուսերեն:

Եվրոպական համալսարանում'եվրոպական որևէ լեզվով:

Մեր երկրի բուհերի առաջարկված մասնագիտություններին համանուն մասնագետներ պատրաստելու համար հզոր երկրները գումարներ են ներդնում, համալսարաններ բացում ու ամենասկզբից երիտասարդների բարձրագույն կրթությունն ապահովում իրենց երկրների առաջնահերթություններին համապատասխան:

Համաշխարհային ամենակուլ և «օրինաչափ» դարձած այս մրցավազքում մենք հավերժաբար գերակա խնդիր ունենք' պահպանել մեր լեզուն մանկապարտեզում, դպրոցում, բուհում ու նույնիսկ'աշխատավայրում:

Լիլիթ Դամիրյանի ֆեյսբուքյան էջից: