ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հեռանում եք իրարից։ Ամեն հաջորդ օր ավելի շատ։ Հիմա արդեն հեռվից իրար բան ասելու համար միայն գոռում եք։ Հեռվից միայն կարելի է գոռալ։ Հետո էլ ոչ մի կերպ չեք լսի իրար։ Հետո կլինի ամեն ինչ, բայց ոչ դեպի ապագա տանող ճանապարհ։

Կսովորե՞նք ապրել արդյունքներ պլանավորելով ու երկարատև ծրագրավորելով։ Ուզու՞մ ենք առաջ գնալ, դեպի մեր պատկերացրած առաջը։ Հաստա՞տ։ Դե ուրեմն թարգեք հեռվից բարձրաձայնելը։ Մոտ եկեք իրար։ Որ լսեք իրար»:

Իրարից հեռու նույն ուղղությամբ ապագային նայել չի լինում։ Արդյո՞ք 2020 թվականի բյուջեն 2050-ի մեր երազանքներին հասնելու առաջին տարվա անհրաժեշտ քայլերի համար է։ Արդյո՞ք այսօրվա քայլերը նրա համար են, որ մեկ տարի հետո ունենանք իրարից իրոք անկախ իշխանության ճյուղեր։ Ո՞ր տնտեսական մոդելի հիմքն են դնելու 2020-ին, որ ու՞ր հասնենք 2050-ին։ Հարցեր. հարցեր այսպես շարունակ։ Հարցերին պատասխաններ են պետք, հաղորդակցություն է պետք, հեռու մեծ նպատակ է պետք ու դրան տանող ռազմավարական, նպատակային, ընդգրկուն միասնություն է պետք: