Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պարզել որոշ շրջանակների և սատանայի համագործակցության ձևերը և ուղիները։ ԱԱԾ պետն էլ հաստատել է Նիկոլի հանձնարարականի փաստը։ Թվում է, թե սա կատակ է կամ վարչապետը հեգնում է այն մարդկանց, ովքեր իշխանության հակահայ, հակազգային և հակապետական քայլերի մասին բարձրաձայնում են, ովքեր հիմք ընդունելով Արայիկ Հարությունյանի այն հայտարարությունը, թե սատանիզմի հիմքով համերգներ չեղարկել Հայաստանում այլեւս չի լինելու՝ քննադատեցին նախարարին։ Սա միայն թվացյալ է այդպես, մեծ հավանականությամբ Նիկոլը, տեսնելով սեռափոխված անձին պաշտպանելու իր ելույթին հասարակության քննադատությունը, իշխանության տարբեր օղակների կողմից վարվող օտարածին գործողությունների բացահայտված լինելը, փորձելու է ուժային կառույցների միջոցով ռեպրեսիաների ենթարկել իշխանության քննադատներին։ Մեծամտության և ինքնասրբադասման մոլուցք ունեցող, հասարակության կարծիքը արհամարհող և որևէ կոմպրոմիսի չգնացող Նիկոլի հոգեվիճակն անհանգստացնող է։