09:20
Արշալույս Զուրաբյան. «Այսօր ամենից առաջ կարիք ունենք հասարակական գիտակցության բարեփոխման, առանց որի ազգի կենսունակությունն ու ապագան խիստ մշուշոտ են»

Պատմաբան Արշալույս Զուրաբյանը ֆեյսբուքում գրել է.

«Ավանդական ընտանիքի ու ազգային արժեքների մասին մեր պատկերացումներն ու հոգեբանական ընկալումները մշտապես ենթարկվել են տարբեր մշակույթների ու ժամանակի ազդեցություններին։

Ավանդական ընտանիք ասելով այսօր հասկանում ենք այն կենսակերպը, որը հայրենիքում, վերջին դարերի ընթացքում, ձեւավորվել է գերազանցապես պարսկա-թուրքական, ցարիզմի ու համայնավարության ազդեցության պայմաններում եւ դժվար չէ նկատել դրա հիմքում ընկած բռնության ինստիտուտը, ինչը որեւէ առնչություն չունի ազգային արժեքների ու քաղաքակրթության հետ։

Այսօր ամենից առաջ կարիք ունենք հասարակական գիտակցության բարեփոխման, առանց որի ազգի կենսունակությունն ու ապագան խիստ մշուշոտ են»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս