Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի դեռ համակարգային գնահատական չի տրվել ՀՀԿ-ական ռեժիմի կողմից պետության զավթմանը՝ տնտեսական, կրթական, գիտական, քաղաքական, սոցիալական, բնական ռեսուրսների, անվտանգության և այլ բնագավառներում, համակարգային լուծումների փոխարեն հատային խնդիրների լուծման ուղղությամբ քայլերը հանդիպելու են անբովանդակ դիմադրության՝ գնահատականը չստացածների և նրանց հպատակների կողմից:

Այդ անբովանդակ դիմադրության գաղափարի իսպառ բացակայությունը լրացվելու է տարատեսակ մանիպուլիացիաների, ապատեղեկատվության միջոցների կիրառմամբ, մտացածին իռացիոնալ, անչափելի, անհեթեթ մտքերով, կանխատեսումներով, բառերի կույտով՝ նպատակ ունենալով միմիայն աղմուկ հանել, մարդկանց ներառել անպտուղ քննարկումների մեջ»: