Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը իր ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Քաղաքապետարանի գլխավոր մասնաշենքի տարածքում, մոտավորապես, ճաշարանի հատվածում մոտ մեկ ժամ առաջ ծուխ է նկատվել։
Ժամանել է ԱԻՆ համապատասխան ծառայությունը, խնդիրը վերացված է։ Միջադեպը չի ազդել քաղաքապետարանի բնականոն աշխատանքի վրա, ընդհատումներ կամ առավելեւս, տարհանում չի եղել, ներկայումս էլ քաղաքապետարանն աշխատում է սովորական ռեժիմով»։
Նշենք, որ ըստ տեղեկությունների, ճաշարանի աշխատակիցները ջեռոցի վրա յուղ են այրել։