«Նայելով Երևանում վերջին ամիսներին շինթույլտվությունների տրամադրման դինամիկային ու միտումներին՝ կարող ենք վստահաբար ասել, որ կանգնած ենք շինարարական բումի նախաշեմին»,– այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

Կից հրապարակված հաղորդագրության մեջ նշվում են Երևանում վերջին 3 տարում տրված շինթույլտվությունների և այլ ակտերի քանակները.

2019թ. հոկտեմբեր ամսվա ընթացքում տրամադրվել է՝

169 նախագծման թույլտվություն, 258 շինարարության թույլտվություն, 49 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)
2019թ. III եռամսյակում տրամադրվել է․

544 նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք),
789 շինարարության թույլտվություն,
145 ավարտական ակտ (շահագործման թույլտվություն)։