րագրող Վահե Սարուխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի ընդունած բանաձևը պարտադրող ուժ չունի, օրենք չի դառնալու։ Հենց բանաձևի մեջ ասվում է, որ նախկինում ևս՝ 1975 և 1984թթ. Կոնգրեսի երկու պալատների կողմից ընդունվել են նման բանաձևեր։ Ի՞նչ են դրանք տվել մեզ, որ չենք էլ հիշում էսօր։ Ոչինչ չեն տվել։ Հիմա, երբ ԱՄՆ-ի ու Թուրքիայի ջրերը նույն առվով չեն հոսում, ու հերթական բանաձևն է ընդունվել, որ օրինագիծ չէ, այլ ավելի շուտ կոչ-ուղերձ, ի՞նչ է տալու դա մեզ»։