ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Մինչև օրվա մյուս՝ ներքաղաքական և արտաքին քաղաքական շատ ավելի կարևոր հարցերին անդրադառնալը, վաղ առավոտյան դիմեցի Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին»:

Նա նաեւ հրապարակել է դիմումի լուսանկարը, որից պարզ է դառնում, որ պատգամավորը դիմել է Գլխավոր դատախազին՝ կապված Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի կնոջ՝ Վարդուհի Իշխանյանի գրառման հետ։