Ոչ մեկ հարց չտվեց, թե ինչպե՞ս է ստացվում, որ նախկինում իրեն որպես կայացած դիվանագետ դրսևորած Զոհրաբ Մնացականյանը հիմա BBC լրատվական ծառայության HardTalk հաղորդմանը տված հարցազրույցում մի քանի սադրիչ հարցերին չի կարողանում ըստ անհրաժեշտության պատասխանել։
Բոլորին էլ պարզ է, որ վարչապետի վարած արտաքին քաղաքականությունը լղոզված է, չկա օրակարգ, ուստի կանխատեսելի էր, որ արտգործնախարարը պետք է խուսափողական պատասխաններ տա, սակայն արդյունքում Մնացականյանը միայնակ է մնացել քննադատություններին դեմ հանդիման։
Այստեղ էլ հարց առաջանում․ միգուցե Մնացականյանին հատո՞ւկ էին նման հարցազրույցի ուղարկել, որ ընթացքում «ժեռտվա» տան։