ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել:

«Յոսսի Գինսբերգի պատմությունը ցնցեց աշխարհը: 1981 թվականին իսրաելցի ճանապարհորդը մոլորվում է Ամազոնի ջունգլիներում և երեք շաբաթ միայնակ կյանքի ու մահվան կռիվ տալիս:

2017 թվականին Հոլիվուդը նկարահանում է «Ջունգլի» հայտնի թրիլլերը, որտեղ Յոսսիի կերպարը մարմնավորում է Դենիել Ռեդքլիֆը:

Այսօր Յոսսի Գինսբերգը հայտնի գրող է, բարեգործ և շարունակում է ճանապարհորդել ողջ աշխարհով:
Ամեն օր մահվան աչքերին նայած մարդիկ կարծես ժամանակի ու տարածության այլ չափումներում են ապրում, ու մենք հաստատ իրենցից սովորելու բան ունենք»,-նշել է նա: