Այսօր կովկասյան հովազը կշրջի Երևանի փողոցներում: Այս մասին հայտնում է վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը:
«Այս երեկո՝ ժամը 19։00-ից մեր հովազը կլինի Հանրապետության Հրապարակի, Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության և «Երիտասարդական» մետրո-կայարանի տարածքում։
Երեկոյան ժամերին հովազը «կզբոսնի» մայրաքաղաքի փողոցներում, բայց զգուշանալու կարիք չկա, քանի որ հովազը կլինի ցուցադրվող կադրերում միայն։ Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի (CWR) տարածքում թակարդ տեսախցիկների կողմից նկարահանված կովկասյան հովազի կադրերի միջոցով Երևանում տեսանելի կլինի մեր վայրի բնության ամբողջ գեղեցկությունը»,- գրված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։