«Մեկ Հայաստան» կուսակցության հիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է՝

«Հայաստանում, կամ աշխարհում, իրավապաշտպաններ մնացել ե՞ն:

Ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանության ազգային լեգիոնն ուրա՞:

Կամ Human Rights Watch, Amnesty International, Եվրոպայի խորհուրդ, Եվրոպական Միություն, ինչու եք լռու՞մ:

Հայաստանում կար ժամանակ, երբ նշված կազմակերպությունները տարեկան երկու անգամ Report էին պատրաստում ու հրապարակում, Հայաստանը դնում էին ԵԽԽՎ մշտադիտարկման տակ, անխնա ու, իմիջիայլոց, շատ արդարացի, քննադատում էին ՀՀ իրենց համար անցանկալի իշխանությւններին:

Դե իսկ հայկական «քաղաքացիակա հասարակությունը» վերածվել է Փաշինյանական հասարակության, դարձել են քաղաքական հասարակություն՝ պատգամավորներ, պետական բարձրաստիճան պաշտոնյաներ: