Ջղային պոստ հայկական կինոյի, կինոարտադրողների ու առհասարակ էդ չեղած մշակույթի զարգացման խնդիրների մասին։
Մոտ մեկուկես տարի առաջ, երբ աշխատում էի Սյունիքի մարզպետարանում, մարզպետ Վ. Հակոբյանի հետ որոշեցինք, որ Կապանը անպայման պետք է ունենա ժամանակակից կինոթատրոն, քանի որ երիտասարդների համար ժամանցի վայրեր գրեթե չկային, իսկ երիտասարդությունը իրոք շատ զարգացած ու լավն ա, ափսոս էր, որ հետ էր մնում մշակույթի էս ոլորտից։ Դիմեցինք պղնձամոլիբդենային կոմբինատին, որի ուժերով էլ կառուցե ցինք երևանյան կինոթատրոններին որևէ բանով չզիջող (որակի առումով) կինոթատրոն։ Համոզեցինք միջազգային մի շարք կինոդիստրիբյուտերների համագործակցել մեզ հետ (չնայած որ բնական է մեծ փողեր չէին գոյանալու ու դա ակնհայտ էր)։ Fox, Warner, Universal էս ընկերությունները տրամադրում են իրենց ֆիլմերը Կապանի կինոթատրոնին ՆՈՒՅՆ օրը ինչ Ռուսաստանին (բնական է նաև Երևանին)։ Կինոթատրոն գնալու մշակույթը կամաց-կամաց է զարգանում Կապանում, ինչպես և միանգամից չզարգացավ Երևանում։ Սա իհարկե բիզնես նախագիծ չէր ոչ մեզ համար, ոչ էլ կոմբինատի (լօլ), մինչև այսօր էլ սուբսիդավորում է անհրաժեշտ կինոթատրոնի գոյատևման համար, ինչը և անում է կոմբինատը, որի համար անձամբ ես որպես կինոման շատ շնորհակալ եմ իրենց։
Ինչպես գիտեք, հայկական ֆիլմերը ամենադիտվողն են մեր երկրում, դրանք ցանկացած հոլիվուդյան բլոքբասթերից անգամներ շատ են դիտվում, ավելին՝ երևանյան կինոթատրոնները հավանաբար կմահանային առանց հայկական ֆիլմերի (առնվազն մի քանիսը)։ Իսկ հիմա պատկերացրեք, որ հայկական ֆիլմերի մեծ մասը չեն տրամադրվում նույն Կապանի կինոթատրոնին։ Ու գիտե՞ք ինչու, քանի որ իրենց ձեռք է տալիս սովետական մի կիսաքանդ շենք վարձեն, բերեն մեկ-երկու օր ցույց տան ջարդած նստարանների վրա նստած հանդիսատեսին վատ պրոեկտորով, կտորից էկրանով ու փակեն էս հարցը։ Ու դա էլ ֆիլմի պրեմիերայից մի երկու ամիս հետո։ Պատկերացրեք հանդիսատեսի ու կինոմշակույթի զարգացման վրա թքած ունենալու աստիճանը, որ կամ չեն բերում էդ քաղաք, կամ էլ վերջում, ինտերնետում հայտնվելուց առաջ մի հատ ֆռցնում են ցուրտ դահլիճում։ Ու դա էն դեպքում, երբ համաշխարհային բլոքբասթերները ցուցադրվում են միաժամանակ ողջ աշխարհի հետ։
Վերջին այսպիսի ֆիլմը «Անհայտ բաժանորդն է», որի «հարցերով» զբաղվում է գորիսեցի մի դերասան, ով խաղացել է Նժդեհին Քեշիշյանի ֆիլմում։ Այսօր նա հայտնել է կինոթատրոնին, որ մշակույթի տանը պրոեկտոր են բերելու տենց ցույց տան, կինոթատրոնի տեղերը քիչ են ասում ա (երբ կարելի է ասենք 4 սեանս անել 2 շաբաթ անընդմեջ 84 նստատեղով դահլիճում)։ Նժդեհը էդ դերասանին մի երկու բառ կասեր հաստատ էդ կապակցությամբ։
Փողի հարցը չի ժողովուրդ ջան, անկեղծ, մի քանի հարյուր հազար դրամը ոչ փակելու էր կինոթատրոնի գլոբալ ծախսերը, ոչ էլ հարստացնելու էր որևէ մեկին։ Իմ ցավը էս տեսակ վերաբերմունքն ա, երբ թքած ունեն ամեն ինչի վրա բացի փողից։ Ինչ ասեմ, դուք գիտեք, մենք մեր քայլը արել ենք էս չեղած մշակույթի զարգացման ուղղությամբ, յոլա կգնանք հոլիվուդյան ֆիլմերով, հայկականի պահանջներին չենք համապատասխանում կարծես։ Այսպիսի բաներ…
Վազգեն Սաղաթելյանի գրառումներից: