Գրաքննադատ Արքմենիկ Նիկողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Լավ են անում, ձեզ հասնում է: Հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության դասաժամերը ոչ մասնագիտական ֆակուլտետներում կրճատելը, գլոբալ առումով, վատ բան է: Բայց, կներեք, նաև տեղին է: Այդ առթիվ սուգուշիվան կապած դասախոսներին հատկապես կուզեի հարց ուղղել. իսկ ի՞նչ եք արել էս տարիների ընթացքում, որ այդ ժամերը կրճատելու անհրաժեշտություն չառաջանա: Ոչ մասնագիտական ֆակուլտետներում արդյոք մատների արանքով չե՞ք վարել ձեր դասախոսությունները: Ու, կներեք, շատերիդ «անհանգստությունն» այդ առումով ոչ այլ ինչ է, քան հավելյալ ժամերից զրկվելու, դրույքներից զրկվելու ահազանգ, ոչ թե անկեղծ մտագոհություն հայոց լեզվի, հայ գրականության, հայոց պատմության ժամերի կրճատման ու դրանց իբր աղետալի հետևանքների հետ կապված»: