ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն, որ Հանրապետականը խանգարում է գործող իշխանություններին, տրամաբանական է եւ օբյեկտիվ։ Մենք ոչ միայն պահպանեցինք կուսակցությունը, այլեւ իշխանափոխության առաջին օրից, անգամ հիմա, արտախորհրդարանական կարգավիճակում, երկրի քաղաքական օրակարգի լրջագույն դերակատարներից ենք։
Զարմանալին այլ բան է։
Ոչ իշխանական թեւում, որը երկար ժամանակ բաղկացած էր պայքարը մի օր չդադարեցրած Հանրապետականներից, Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից եւ մի քանի հասարակական նախաձեռնություններից, առաջացել են նոր քաղաքական միավորներ, որոնց պարբերաբար թվում է, թե «նախկինները» իրենց խանգարում են։
Ասել եմ, եւ կրկնում եմ երկու հանգուցային թեզ՝
1. Ոչ մի հակաիշխանական ուժ կամ կենտրոն ի վիճակի չի լինելու միայնակ հաղթել «դեւին»։
2. Ոչ մի հականիկոլական ճակատ առանց Հանրապետականի արդյունավետ եւ բավարար ուժեղ չի լինելու։
Մնացած ամեն ինչը՝ «от лукавого»։
Կարո՞ղ եք գործով ապացուցել հակառակը, խնդրեմ փորձեք, բայց առանց մեր հաշվին դիրքավորվելու ապարդյուն փորձերի։
Չե՞ք կարող, ուրեմն մարդա իր գործով թող զբաղվի եւ չխաթարի հնարավոր բնական կոնսոլիդացումը անպտուղ ամբիցիաներով»։