Քրդագետ, ռազմական վերլուծաբան Կարեն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Ցավով եմ տեղեկացնում, որ Քամիշլոյում, որտեղ հայերը հիմնադրվել են 1915թ.-ից ողջ գիշեր իրականացվել է սպանդ ջհադիստների կողմից, որոնք իրենց աջակցությունն ունեն Էրդողանից...
Էրդողանի աջակցությունը վայելող Ջայիշ ալ-Մուհամմեդի, կամ Մուհամմեդի բանակ խմբավորման հիմնական առաքելությունն է ներխուժել ռմբակոծված բնակավայրեր և իրականացնել էթնիկ սպանդ՝ ավերելով նաև կրոնական փոքրամասնության սրբատեղիները... Գիշերվա դաժանությունից կադրեր...»։