Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դատապարտում եմ «Հայելի» մամուլի ակումբի դեմ կատարվածը, ինչպես կդատապարտեի որևէ այլ ԶԼՄ-ի դեմ նման արարք:
Այնուամենայնիվ, վերահաստատում եմ իմ մոտեցումը, որ Անժելա Թովմասյանին արդեն վաղուց պրոֆեսիոնալ լրագրող չեմ համարում, իսկ իր հաղորդումն ու ակումբը դարձել են քաղաքական մեռելների վերակենդանացման բաժանմունք:
Տարբերվող, սուր և քննադատական կարծիք արտահայտելու իրավունք պետք է ունենան անխտիր բոլորը, ուղղակի որոշ «ԶԼՄ»-ների ցինիզմը, անհիմն մեծամտությունը, առերևույթ կեղծիքի տարածումը ու դեղնությունը սրտխառնոց է առաջացնում»: