Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամռան ամիսներին մեր շատ հայրենակիցներ, ներկա իշխանության ընդդիմադիրներ բավական տպավորիչ եռանդով ու հետևողականությամբ քաղաքի տարբեր թաղամասերում հայտնաբերում էին «Սանիթեքի» սաբոտաժի պատճառով կուտակված աղբը, ակցիաներով, սոցցանցերում կամ ֆլեշմոբերով այն քաղաքապետարանին ի ցույց դնում։ Արդյոք նրանք չե՞ն պատրաստվում նույն ջանասիրությամբ ու հետևողականությամբ հասցե առ հասցե բացահայտել, թե ովքեր են միտումնավոր հրդեհում ու վնասում նոր բերված աղբամանները։ Չէ՞ որ դրանց օգնությամբ պետք է հավաքվի այն աղբը, որից իրենք դժգոհում էին․․․․ Եթե նրանք նախկինում համարում էին, որ իրենց գործողություններով ուզում են օգնել քաղաքապետարանին, կարծես թե այժմ էլ պետք է օգնեն հայտնաբերել հանցագործներին․․․ Թե՞ ամեն ինչ այդպես չէ»: