19:57
«Կարող էր լինել բոլորիվին այլ պատմություն». Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը` Աննա Հակոբյանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սինգապուրում հինգ երեխա ունեցող կինը երկրորդ անգամ ձերբակալվել է խանութից մանկական կաթի փոշի գողանալու համար: Այս ոստիկանը, ինչպես նշված է հոդվածում, լինելով երկու երեխաների հայր և հասկանալով մանկական փոշու արժեքը, կատարել է իր աշխատանքային պարտականություններից չբխող մի շարք գործողություններ. այցելել է այդ ընտանիք, հուշել է նրանց օգտվել սոցիալական ծրագրից, որից նրանք տեղյակ չեն եղել:

Ոստիկանը պետության կողմից պարգևատրվել է, այդ կինը խանութից երեխայի կեր գողանալու անհրաժեշտությունից ազատվել է, թերթն էլ ռեսուրս է դրել և տեղ է հատկացրել այս հոդվածին, ինչի շնորհիվ մենք էլ իմացանք այս պատմության մասին։

 

Կարող էր լինել բոլորիվին այլ պատմություն. անհատական ջանքի փոխարեն խմբակային անհոդաբաշխ աղմուկ բարձրանար ֆեյսբուքում, մայրը շարունակեր գողություն անել և ձերբակալվել, թերթերն էլ հոդվածների փոխարեն հորինվածքներ և աղբ հրամցնեին հասարակությանը»:

 


Առաջարկում ենք նաև
Ամենադիտված
Լրահոս