09:16
«Ինքնիշխան» հպարտների «ինքնիշխան» կախվածությունը

Իշխանական շրջանակներում խրախճանք է: «Ինքնիշխանների» ուրախությանը չափ ու սահման չկա, որովհետև գլխավոր «ինքնիշխանը» վերջապես հանդիպում է մուրացել Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ: Վստահ եմ, այդ հանդիպումը ավելի քան արարողակարգային է լինելու, քանի որ, վերջիվերջո, հյուրընկալող կողմ ենք ու այդ հանդիպումը ենթադրվում է, որ պիտի տեղի ունենա: Ու հիմա, այդ հանդիպման մասին լուրը լսելուն պես ՀՀ «հպարտներին» հրահանգվել է ամեն պատեհ ու անպատեհ ձևով հայտնել այդ նորությունը ի լուր աշխարհի:

Լրատվամիջոցների հաղորդմամբ հրճվողները այն նույն «հպարտ», «ինքնիշխան» պողոսներն են, ովքեր բողոքի ակցիաների էին նախապատրաստում ՌԴ ղեկավարի այցին ընդառաջ: Եվ, ամենայն հավանականությամբ, դրանք այն նույն «հպարտ», «ինքնիշխաններն» են, ովքեր գոռում էին պետության կախվածության մասին, իսկ հիմա այնքան են «ինքնիշխանացել», որ անասելի երջանիկ են ու իրենց երջանկությունը «ինքնիշխան» կախվածությամբ պայմանավորված է միայն Պուտինի այցի և սպասվելիք հանդիպման հետ:

Հիշեցում. Նիկոլ Փաշինյանը դեմ է եղել ԵԱՏՄ-ին ՀՀ անդամակցությանը և այն համարել է մեկ գիշերում կայացված որոշում:

Իսկ հիմա մեծ ոգևորությամբ դիմավորում է ԵԱՏՄ հյուրերին:

Ի դեպ, մինչ այս պահը որևէ լուր չկա երկկողմ հանդիպման մասին։ Երևի, դեռ մուրում են։

Աննա Մկրտչյանի ֆեյսբուքյան էջից:

 

 
Առաջարկում ենք նաև
Լրահոս