Արցախյան պատերազմի մասնակից, «Խաչակիրներ» ջոկատից ազատամարտիկ Շահե Աճեմյանն այսպես է արձագանքել վարչապետի՝ համացանցում տարածված լուսանկարներին։ Նա իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել՝ հետևյալ գրառմամբ․ «Տարբերությունը …. Պատերազմի մեջ ենք եղել, ռումբերի,արևի ու անձրևի տակ, խոնավ անտառներում ենք փորձել քնել, զարթնել ենք, տեսել ենք մի թիզ ձյուն է դրել մեր վրա…»։