ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Արտակ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Վրաստանում հունվար-օգոստոսին զբոսաշրջության միտումների հակիրճ ուսումնասիրության արդյունքները։

Ընդհանուր առմամբ Վրաստանում գրանցվել է զբոսաշրջիկների ավելի քան 4% հավելաճ։ Առաջատարը՝ Ադրբեջանը կրկին հավելաճ է գրանցել (հավելաճը կազմել է 13%), Հայաստանից աճը կազմել է ավելի քան 4%։ Նվազումներ են արձանագրվել Ռուսաստանից, Իրանից և Հնդկաստանից ժամանողների առումով (համապատասխանաբար 9%, 52% և 14% նվազումներ):

Պետք է նշել, որ բավական տպավորիչ աճ է արձանագրել Ղազախստանը․․․ապագայում կարծում եմ Ղազախստանում եկամուտներն ավելի են աճելու ու տուրիզմի առումով կայուն զարգացող շուկա է լինելու։ Ըստ այդմ, կարծում եմ պետք է ավելի արդյունավետ ու թիրախային մարքեթինգ իրականացնել այս երկրի մասով»,- գրել է նա: