Դիվանագետ Արա Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քար լռություն կամ ինչպես ուրացան Իգոր Մուրադյանին

Ցավով պիտի նշեմ, որ վարչապետի աշխատակազմը չի կատարում իր գործառույթները, որի համար մենք՝ հարկատուներս, իրենց աշխատավարձ ենք տալիս:

Eduard Aghajanyan ավելի քան երկու ամիս է անցել այն օրից, երբ «Իգոր Մուրադյանի քաղաքական և գիտական ժառանգության հիմնադրամի» անունից դիմել ենք ՀՀ վարչապետի աշխատակազմ (տես առդիր նկարները): Չկա որևէ պատասխան, թեև օրենքը դրա համար տալիս է տասը օր: Այդ ընթացքում երկու անգամ գրել եմ Ձեզ, մի անգամ էլ խոսել են վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանի հետ:

Մենք չենք պնդում, որ բարձրացրած հարցի լուծումը պիտի լիներ այդ ընթացքում, բայց ակնկալում էինք, որ գոնե կլիներ հավաստում, որ ներկայացված դիմումը ըստ կարգի մուտքագրված է և համապատասխան ուշադրության կարժանանա:

Քար լռություն: Ես հասկանում եմ՝ ներկայումս ընտրություններ չկան և կարելի էր արհամարհել մարդկանց, բայց շատ սխալ քաղաքականություն եք որդեգրել»: