ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտակցո՞ւմ եք՝ ինչ ստորաբաժանումներ են գործում ԱԱԾ համակարգում։ Դրանց հատուկ նշանակության մասին խոսելն ավելորդ է։
*Եմենի բանակը և ժողովրդական ուժերը 10 ԱԹՍ-երով հրթիռակոծել են Սաուդյան Արաբիայի «Ալ-Շիաբա» նավթավերամշակման գործարանը և նավթային դաշտը։ Այն Սաուդյան Արաբիայի ամենամեծ նավթային դաշտն է՝ մեկ միլիարդ բարելի հասնող պաշարներով:
*ԱՄՆ նախագահն ու Եվրոպայի մի շարք առաջնորդներ ուղղակի մեղադրեցին դրանում Իրանին։
*Նավթի գինն անմիջապես արձանագրեց մինչև 20%֊ի հասնող թռիչք։
*ԱՄՆ֊ն բացեց սեփական նավթային պահուստները, ինչը չափազանց հազվագյուտ երևույթ է։
*Մեր տարածաշրջանի խնդիրներով զբաղվող Բոլթոնը ազատվեց աշխատանքից։
*ԱԱԾ տնօրենը հրաժարական տվեց, մասնավորապես գրելով, որ դա արվում է «ստեղծված իրավիճակի և գալիքի համատեքստում»։
Շատ մտահոգիչ վիճակ է ստեղծվում տարածաշրջանում, հանկարծ Հայրենիքս չհայտնվի անցանկալի վիճակում»։