ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանի ֆեյսբուքյան էջում գրել է․

«Նիկոլ Փաշինյանի խմբագիր աշխատող կինը կոչ է արել՝ «մի բռնաբարեք լրագրությունը» եւ առիթն այն է, որ փորձագիտական կազմակերպությունը տեղեկացրել է, թե Աննայի մասին չկա դրական ոչ մի հոդված, բոլորը բացասական են։

Հիմա, հարց՝ ո՞վ է ասում եւ ի՞նչ է ասում, «Մեդիա պաշտպան» նախաձեռնության մոնիտորինգի արդյունքն է, որը բուն լրագրության հետ կապ ունի այնքանով-որքանով, այս կազմակերպությունը պարզապես դիտարկել է մամուլը եւ տվել իր կարծիքը, իսկ ինչո՞ւ է տիկինը կոչ անում «չբռնաբարել լրագրությունը» եւ ո՞ւմ է ուղղում իր կոչը, նրանց, որ Աննայի մասին դրական բաներ չեն գրե՞լ, թե նրանց, որ բացասական բաներ են գրել… Առհասարակ՝ ով է ասողը, մարդ, ով իր ու ամուսնու սեփականություն լրատվամիջոցում հենց այդ բանն անելով աշխատել եւ աշխատում է՝ «լրագրությունը բռնաբարելով․․․

Օֆ, աման, ես իմ, վիճակները գնալով շատանում են․․․»։