«Սկզբից դու դեմոնիզացնում ես արագաչափերն ու տեսախցիկները, հետո ներում ես 13մլրդ պարտք հիմնականում ու մեծամասամբ կարգազանց վարորդներին, ՃՈ համակարգում կոռուպցիա ես վերացնում, թե ինչ ես անում պարզ չի, բայց արդյունքում ունենում ես անընդհատ բացակա ՃՈ:

Արդյունքում երթևեկությունը դառնում է անտանելի: Հետո ընդունում ես բալային համակարգ, որը բացառապես կաշխատի միայն էն դեպքում, երբ ունես ուժեղ ու անխնա ՃՈ, որը փողով պատժելու փոխարեն, պիտի որ կարգ ու կանոն հաստատի` կիրառելով մշտական ներկայություն ու արձանագրում:

Շատ լավա, որ էդ համակարգը ներմուծվումա, բայց էդ ներմուծվումա մի ժամանակշրջանում, երբ փողոցում չկա մարդավարի գծանշում ու առհասարակ նշաններ ու ՃՈ, փոխարենը կա հաբռգած ժեխ մասա, ում թվումա, թե ինքն ինչ կուզի կանի»:

#ՃՈ_Ճանակ
#սենցէլապրումենք
#ամուլքաղաքականություն
#աղա_բալը_թանկա

Մարինե Մանուչարյանի  ֆեյսբուքյան գրառումը։