«Երեկ երեկոյան, 22:30 ոստիկանական բեզպրիդելը հարձակվել է իմ գաղափարական ընկերոջ, ակտիվ ընդդիմադիր Գարիկի «Շեկոյի» խանութի վրա, կադրերում Ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետ Աշոտ Գրիգորյանը և Ոստիկանութան Գյումրու Մուշի բաժնի պետ Խորեն Բարխոյանն են, խանութում քաշքշել են աշխատակիցներին և Վրաստանի քաղաքացի հանդիսացող հաճախորդներին...»:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է «ԷՅ ԷՄ» իրավաբանական ընկերության Գյումրու մասնաճյուղի գրասենյակի ղեկավար-բաժնետեր Կարապետ Պողոսյանը և հավելել. «Նիկոլ Փաշինյան, այ տղա, մեզնից հեռու մնա...
Հ.գ. ես ու Գարիկը այդ ժամին քաղաքում չենք եղել, վերադարձել ենք գիշերը շատ ուշ...
հ.գ 2 կադրերում հնչող ոստիկանապետերի հայոյանքները հրապարակելու համար ներողություն եմ խնդրում
հ.գ 3 առկա են նաև այլ տեսագրություններ, որոնք կհրապարակեմ ավելի ուշ»:
Ոստիկանությունից հայտնում են, որ տեսանյութերն ուսումնասիրվում են:
«Սոցցանցի օգտատերերից մեկը տեսանյութ է տարածել Գյումրիում ոստիկանության ծառայողների կողմից անձանց բերման ենթարկելու մասին, որին անդրադարձել են նաև էլեկտրոնային լրատվամիջոցները։
Տեղեկացնում ենք, որ ՀՀ ոստիկանության պետի հանձնարարությամբ տարածված տեսանյութը և միջադեպը ուսումնասիրվում են»,- ասվում է ոստիկանության ֆեյսբուքյան էջի գրառման մեջ։