«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոր մեքենաների ներմուծելիս ԱԱՀ-ն հանելու մասով.

1. Փաստորեն, հունվարի 1-ից ԵԱՏՄ ընդհանուր (բաշխվող) բյուջեին քաղաքացիները պետք է ավելի շատ մուծեն (մաքսատուրքի տեսքով), բայց դա կկոմպենսացվի Հայաստանի բյուջե մուտքագրվող հարկերի (ԱԱՀ-ի) նվազեցմամբ:

2. Սա որևէ կերպ չի թեթևացնի այն մարդկանց կյանքը, ովքեր պարտքով-վարկով հազիվ մի 3-5 հազար դոլար են հավաքում՝ մի հին մեքենա առնելու համար: Այդ մարդիկ հունվարի մեկից հետո չեն կարողանալու ավտո առնեն:

3. Պետությունը պետք է լինի կանխատեսելի քաղաքացիների ու բիզնեսի համար: Չի կարելի մի տարով հարկային ռեժիմ սահմանել ու ասել, թե բա «մի տարուց տենանք»:

4. Էլեկտրական շարժիչով մեքենաներն այլևս չեն ունենա հարկման ռեժիմի առավելություն, ինչը չեզոքացնում է էլեկտրամեքենաներ գնելու՝ կառավարության կողմից նախկինում (ԱԱՀ-ից ազատման տեսքով) ստեղծված լրացուցիչ մոտիվացիան»: