«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ոնց հասկանում եմ, ՍԴ-ն, պարզապես, ասել է, որ այո, գործառութային անձեռնամխելիություն կա (որևէ մեկը հակառակը չէր պնդում) և այն պետք է լինի նաև Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածում:

Բայց ՍԴ-ն չի ասել, թե ի՞նչն է ընկնում գործառութային անձեռնամխելիության տակ և ի՞նչ է գործառութային անձեռնամխելիությունը:

Ըստ այդմ, Քոչարյանի գործով, առայժմ, ոչինչ չի փոխում և իր կալանքի ու գործառութային անձեռնամխելիության համադրության մասով նախորդ տարի Վճռաբեկ դատարանի որդեգրած մոտեցումը ուժի մեջ է:

Բայց, ակամայից, շուտով (դատական տարբեր ատյաններում) կսկսեն քննարկումներն առ այն, թե որքանո՞վ է կաշառք ստանալը կամ սահմանադրական կարգ տապալելը կապված նախագահի գործառույթների հետ և, ըստ այդմ, որքանո՞վ է դրանց վրա տարածվում գործառութային անձեռնամխելիությունը:

Հ.Գ. Փաստորեն, Ռոբերտ Քոչարյանի բողոքով Սահմանադրակա դատարանը հակասահմանադրական է ճանաչել 1998 թվականին Ռոբերտ Քոչարյանի կողմից ստորագրված օրենսգրքի մի դրույթ»: