Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին

Երբ Ապրիլյան քառօրյայի ընթացքում հաշմանդամ դարձած տղերքի մասին անում եք հետևյալ նախադասությունը՝ «50 հոգի հաշմանդամ են, 50-ն էլ մեռնելու են հաշմանդամ, ինչու՞ եք էդքան փող ծախսում», ուզում եմ նախ մի հարց տալ ձեզ.
- Հորդ փողերն են ծախսու՞մ, թե՞ կնոջդ:

Իրենք էն տղերքն են, որ իրենց համար ինչ էլ անես քիչ է: Նրանք իրենց երազանքները դրել են մի կողմ, թշնամու հետ կռվել են, իրենց կյանքը նժարին դնելով հաղթել են՝ ողջ են մնացել, որ մենք բոլորս մեր պետությունում ազատ և անկախ ապրենք, իսկ դուք նման արտահայտություն եք անու՞մ:

Լավ, մարդ ինչքա՞ն անբարոյական պետք է լինի, որ նման արտահայտություն իրեն թույլ տա և մի բան ականջիդ օղ արա՝ տղերքը մեղավոր չեն, որ ողջ են մնացել:

Պրն. Թորոսյան, ես մեծ հաճույքով ձեզ ամենավերջին և ամենալկտի ձևով կվիրավորեի, բայց դա չեմ անի, որովհետև ձեզ նման ժանտախտի համար դա մեծ կոմպլիմենտ կլինի:

Հ.Գ. Համբերեք, քիչ է մնում… Բոլորդ էլ պատասխան եք տալու: