ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

«Ինձ թվում է՝ վարչապետի ֆեյսբուքյան էջը կոտրել են։ Արժե, որ ԱԱԾ֊ն ստուգի, քանի որ, վստահ եմ, վարչապետը չէր կարող գրառում անել Արցախի մասին՝ նշելով,որ այն անկախացել է Ադրբեջանից։

Բնականաբար վարչապետը գիտի, որ Արցախի հանրապետությունը եղել է ինքնավար շրջան և հռչակել է իր անկախությունը Սովետական միության մյուս միավորների նման անջատվելով ԽՍՀՄ֊ից։

 

Կարծում եմ՝ կիբերանվտանգությամբ զբաղվող ստորաբաժանումները կապացուցեն Փաշինյանի ֆեյսբուքյան էջում չարամիտների կատարած կեղծիքը»։