«Քաղաքացիական պայմանագիր»  կուսակցության վարչության նախկին անդամ Մարինե Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է․

 

«Մի անհամեստ և թերևս հռետորական հարց․ հեղափոխությունը ե՞րբ ա ավարտվելու։ Կամ եթե նոր սեզոն եք սկսում, ասեք, իմանանք։

Ամեն օր մի սենց պապսովի ու ընտրարշավ հիշեցնող նյութերա որ պոստվում են։ Հիշում ենք, բան չենք մոռացել, բայց նաև տեսնում ենք, որ գնալով խրվում ենք, իսկ էդ ուղղությամբ քայլեր կամ չկան, կամ նենց լավ եք թաքցնում, որ դաժե ուզողները չեն տեսնում, էլ ուր մնաց չուզողները։ Աշունն եկավ, ճտերը հաշվելու ժամանակը մոտենումա։ Էս վիդեոներով չենք տաքանալու»,-գրել է նա։

 

Ավելի վաղ տեղեկարել էինք, որ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեսանյութ է հրապարակել և գրել, որ «Ոչ մի մուկ ու ոչ մի ձուկ չի պլստալու. մի փոքր ժամանակագրություն»։