Եթե վարչապետը սիրում է նշել թատրոններ և թանգարաններ այցելությունների աճի մասին, ապա ինչո՞ւ չի անդրադառնում այն հարցին, որ Հայաստանում հանրային գրադա­րանների թիվը զգալի պակասել է, մեկ տարվա ընթացքում փակվել է 51 հանրային գրադարան: Սա էլ վկայյում է այն մասին, որ նոր իշխանությունների պաշտոնավարման շրջանում ընթերցասերների թիվը զգալիորեն պակասել է։

Ընթերցանության խրախուսման կողմնակից լինելով՝ վարչապետը լավ կաներ մի հատ գրառում աներ էս թեմայով և ԿԳ սուպերնախարար Արայիկ հարությունյանին հանձնարարեր անցնել գործի գրադարանների հետ կապված իրավիճակը բարելավելու նպատակով։