ԱԺ   «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջով դիմել է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանին՝ խնդրելով վաղը հանդիպում կազմակերպել։  

Գրառումը ներկայացնում ենք ստորեւ.

«Պարոն Դավիթ Անանյան ջան, ինչ է նշանակում "խնդիրը բազմաշերտ է ու բազմակնճիռ" ???
Կառավարությունը հայտարարում է տնտեսական հեղափոխություն, մարդիկ վարկ են վերցնում, բիզնես հիմնում, գալիս ա աշխատելու պահը ասում ենք կներեք ՀԴՄ չկա, հանկարծ տնտեսական հեղափոխություն փորձեք անել, (այսինքն աշխատեք) 300000 կտուգանեմ։ Հետո ??? Խնդրում եմ վաղը հանդիպում կազմակերպել Ձեր մոտ, մի քանի պատգամավորների, տնտեսվարողների եւ ՀԿ-ների հետ կլինեմ։ Կանխավ շնորհակալ եմ»։

Հիշեցնենք, որ տնտեսվարողները պարբերաբար սոցիալական ցանցերով բարձրաձայնում են հսկիչ դրամարկղային մեքենաների ձեռքբերման խնդիրների մասին։