Իմ ընկերներից մեկի ազգականը, որը ժամանակին զբաղված էր Լոսի աղբահավաքման բիզնեսով, բանկում երեք հարյուր միլիոն դոլար փող ուներ։ Էս ընկերս մի անգամ դիմում է այդ մեծահարուստին՝ համատեղ բիզնես դնելու առաջարկով, որի համար պետք էր ընդամենը երկու միլիոն դոլար։ Մարդը չի համաձայնում։ Երկու տարի անց, այսինքն՝ մի տասներկու տարի առաջ, համաշխարհային ճգնաժամ սարքվեց։ Էս մեր մեծահարուստը կորցրեց երկու հարյուր յոթանասուն միլիոն․․․ <<Կանչել էր իր ազգականներին ու շարունակ ասում էր՝ <<բախտս լացեք, բախտս լացեք>>․․․ Մարդը շատ էր սրտնեղել աշխարհի անարդարությունից․․․
<<Դե, մարդ մի քանի հարյուր դոլար է կորցնում, լացը գալիս է, բա բերանով ես ասում՝ երկու հարյուր յոթանասուն միլիոն դոլար․․․ >>
Հիմա մեր երիտասարդ ղեկավարները բողոքում են, թե երեք հարյուր միլիոն կկորցնի պետությունը, եթե ամուլսարը չաշխատի․․․ Համարյա էդքան մեր մի հայրենակիցն է կորցրել, բայց էլի ոտքի է կանգնել, հիմա պետության համար էդ ինչ փող է, մանավանդ բյուջեից տարեկան մի էդքան փող են հանում անպիտան միջոցառումների, տարատեսակ գործուղումների համար և այլն․․․ Բացի այդ, այդ հանքի փակումով հայրենիք ենք վերագտնում, իսկ հայրենիքը գին չունի։ Այ սա համառորեն չեն ուզում գիտակցել մեր երիտասարդ ղեկավարները։