20:11
Քրիստ Հովսեփյան. «Դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, ոչ թե վիրտուալ տիրույթի»

Քրիստ Հովսեփյանի հրապարակումը.

«Հետաքրքիր մի հարց է առաջացել ինձ մոտ։ Հարց Նիկոլ Փաշինյանին եթե հնարավորություն լիներ ժամանակը ետ տալու դուք նորից կցանկանայիք ընտրվել ՀՀ վարչապետ՞։ Գիտեք ՀՀ վարչապետ լինելը մեկ բան է իսկ փորձել բոլորին դուր գալը լրիվ այլ բան է։ Դուք որպես լեգիտիմ Վարչապետ պետք է իրականացնեք մի շատ կարևոր գործառույթ դուրս գաք մենախոսության շրջանակից և շփվեք այլ կոնտեկստով։ Ես չեմ հասկանում՝ ուղիղ էթերով ինչպե՞ս եք զրուցում քաղաքացիների հետ։ Կամ՝ ուղիղ եթեր տալով ասում եք՝ ժողովուրդը որոշեց։

Հարգելի ՀՀ վարչապետ, դուք Հայաստանի Հանրապետության վարչապետն եք, ոչ թե վիրտուալ տիրույթի»։


Առաջարկում ենք նաև
Լրահոս