06:35
Հովհաննես Ավետիսյան. «Զերմուկում սկսվել է գաղափարի հեղափոխություն և այդ գաղափարի հեղափոխությունը հաղթելու է»

Տնտեսագետ Հովհաննես Ավետիսյանի հրապարակումը.

«Ամուլսարի շուրջ այս զարգացումները շատ լավ միջոց են հանրության մեջ ֆիլտրացիա` զտում իրականացնելու համար:
Սա վերաբերվում է հատկապես իրենց մասնագետներ և քաղաքական գործիչներ հռչակած անձանց:

Ուրեմն այս մերկանտելիստների խումբը, որ ամենայն հավանականությամբ չեն տարբերում բաժնետոմսը պարտատոմսից, օպցիան վարանտից, կապիտալ փուլ ընկերությունը իրական գործունեություն իրականացնող ընկերությունից, ֆեյք` կեղծ ընկերությունը իրական ընկերությունից, որոշել են որ իրենք էնքան կան որ կարող են իրենց տգետ ու հետադիմական, ստոր և սուտ մտքերը տարածել ու անպատասխանատու հայտարարություններ անելով մանիպուլացնել հասարակությանը:
Թե բա միլիարդավոր տուգանքներ, թե բա առանց հանք տնտեսությունը կքանդվի, թե բա միջազգային լուրջ ընկերություն, թե բա կանադական բորսա (առանց նույնիսկ իմանալու թե Լիդիանը ոնց ա հայտնվել կանադական բորսայում)…

Այս մարդիկ իրականում գաղութարարների ստրուկներ են, ստրուկներ ուղղակի և անուղղակի փոխկապակցվածությամբ և գաղափարական ազդեցության և կառավարման տակ լինելով: Այս մարդիկ չունեն հայրենիք, արժանապատվություն և անկախ դատելու կարողություն: Սրանց միակ մտածմունքը իրենց սեփական անպետք կաշին է, հանապազօրյա կերակուրը և հարմարավետ կյանքը:
Մերժեք նմաններին և նույնիսկ բանավեճի մի բռնվեք:

Ես ուզում եմ ասել, որ Զերմուկում սկսվել է գաղափարի հեղափոխություն և այդ գաղափարի հեղափոխությունը հաղթելու է: Անգրագիտությունն ու տգիտությունը զիջելու են գիտելիքին, ստեղծարարությանը, իսկ ստորաքարշությունն ու գաղութացումը` ինքնիշխանության վերահաստատմանը:
Ես ու լիքը գաղափարակիցներ ամեն ինչ անելու ենք, որ գաղափարի հեղափոխության առաջին հանգրվանը հաղթական լինի»:՛


Առաջարկում ենք նաև
Լրահոս