16:32
«Կներեք՝ ձեր իշխանական շրջանակներում գոնե որոշե՞լ եք՝ թքած ունե՞նք, թե՞ ծնկի կգանք…»

Արմեն Դուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ուզում եմ հասկանալ՝ թքած ունենա՞նք, թե՞ ոչ…

Նիկոլ Փաշինյան. «Մեր հանրության մեջ, կամ մամուլում գուցե, էդպիսի ընկալում կա՝ վա՜յ, «Լիդիանը» դիմում է միջազգային դատարան, վերջ, կորանք ազգովի։ Դիմո՞ւմ է, թող դիմի։ Վա՜յ, մեզ միջազգային դատարան են դիմել։ Ինչի մենք մեզ էդքան անպաշտպա՞ն ենք զգում»…

Տնտեսական մեկնաբան, իշխանական Իմ քայլը խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանը ՍիվիլՆեթի Թաթուլ Հակոբյանի հետ զրույցում նշում է, որ ինքն անձամբ կողմ չէ Ամուլսարի հանքի շահագործմանը, սակայն միջազգային դատարանում Հայաստանը կարող է պարտվել և մեծ տուգանքների ենթարկվել, եթե «ոչ» ասի Լիդիանի գործունեությանը Հայաստանում։ Գևորգյանը կարծում է, որ այդ գումարն այնքան մեծ է, որ Հայաստանի տնտեսությունը ուղղակի ծնկի կգա։

Կներեք՝ ձեր իշխանական շրջանակներում գոնե որոշե՞լ եք՝ ԹՔԱԾ ՈՒՆԵՆՔ, թե՞ ԾՆԿԻ ԿԳԱՆՔ…»:

 

 

 


Առաջարկում ենք նաև
Լրահոս