Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հակառակորդի, տո հենց թշնամու ձեռքում հայտնվել է մեր զինվորը: Մեր տղան, մեր երեխան: Փոխանակ սրա մասին մտածելու, տղային ինչ-որ չակերտավոր հայրենասերներ դավաճան են անվանում: Դուք լրի՞վ եք ցնդել: 
     Տղայի մարմնի վրա հալածանքի հետքեր կան, հետո ի՞նչ: Չէ՞ր կարող նույն ադրբեջանցին նկարելուց առաջ տղային կտտանքների ենթարկել, հետո հրապարակել՝ հայոց բանակը, Հայաստանի իշխանությանը իր ստոր միջոցներով վարկաբեկելու համար: Կարող էր, չէ՞: Առաջին անգա՞մ է: Ուրեմն ինչո՞վ եք տարբերվում ադրբեջանցի հակահայ քարոզիչներից: Միայն նրանով, որ ձեր անձնագրում ազգության դիմաց գրված է՝ հա՞յ: 
     Խոր շունչ քաշեք, կանգ առեք, վերլուծեք, թե ինչ եք անում: Անկախ նրանից, թե ինչ է պատահել ու որն է տղայի՝ այն կողմում հայտնվելու պատճառը: 
     Լա՛վ, իշխանությանը չեք սիրում, լա՛վ , ձեզնից հայրենասերը մեկ էլ դուք եք, իսկ տղայի հարազատների մասին մտածե՞լ եք: Թե՞ դա ձեր հոգը չէ: Ձերը ձեր չարագուշակ գրառումների լայքերն են, մեկ էլ գուցե նախկինների ռևանշիստական սին նկրտումների ջրաղացին ջուր լցնելը: Մարդու ճակատագիրը ձեզ ընդհանրապես հետաքրքրո՞ւմ է, թե՞ ոնց»: