ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պատասխանատվություն և արդյունավետություն՝ 0, տափակ շոուներ, ինչքան ուզես:

Ըստ Փաշինյանի' ներդրումների բացակայության համար ոչ թե ինքն է պատասխանատու, այլ մենք' նախկիններս:

Քաղաքն աղբի մեջ կորում է, ոչ թե ինքն ու իր ապաշնորհ թիմն է մեղավոր, այլ' Սանիթեքը: Կախարդական փայտիկի կոտրվելու համար սևազգեստներն են պատասխանատու, ինքը կապ չունի: Աշխատատեղերի կրճատման ու արտագաղթի շարունակման հետ էլ ինքը կապ չունի, դրանում էլ դավադիր ուժերն են մեղավոր:

ԱԺ-ում տրանսգենդերի ելույթի համար ոչ թե իր նշանակած ԱԺ-ն է մեղավոր, այլ նախկին խորհրդարանը:

Իսկ չե՞ք ասի օտարերկրյա գործակալների չբացահայտման, մարդկանց խաբելու, քաղաքական բանտարկյալների առկայության, ՍԴ դատավորներին բացահայտ կաշառելու, կառավարման համակարգը սելֆիի ու լայվերի մեյմունության վերածելու համար ո՞վ է պատասխանատու...

Այ սրան է հանգեցնում իզմեր չունեցողների իշխանության գալը: Պատասխանատվություն և արդյունավետություն՝ 0, տափակ շոուներ, ինչքան ուզես»: