ՀՀԿ խոսնակ, ԱԺ նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հայաստանը Նիկոլ Փաշինյանի կառավարման շրջանում վեր է ածվում նիկոլապետության, որտեղ օրենք, սահմանադրություն երկրորդական են դարձել. առաջնային է շանտաժը, սպառնալիքը, ասֆալտին փռելը, մարդկանց խաբելն ու մոլորության մեջ գցելը: Միայն թե նա պահի իր իշխանությունը: Բայց եթե նախկինում Փաշինյանը գրոհով էր վերցնում իշխանությունը, ինչպես դա արեց պաշարելով ազգային ժողովը, ապա այժմ դատարանների շրջափակման անհաջող փորձից հետո նա մարտավարությունը փոխել է և դիմում է կաշառքի կամ «30 արծաթի» հայտնի մեթոդին: Բացարձակ իշխանությունը ունենալու համար Փաշինյանը գործարք է առաջարկում ՍԴ դատավորներին: Ասում է, եթե հրաժարական տաք, ես ձեր թոշակի չափը կբարձրացնեմ ձեր այսօրվա աշխատավարձի չափի: Կաշառելը պոզը պոչով է լինո՞ւմ:
Բա էն իրանց ճղող գրանտակեր մարդու իրավունքների պաշտպաններն ո՞ւր են:
Գնդակը ՍԴ դատավորների դաշտում է...
30 արծաթը չի մարսվում, նույնիսկ Հուդան դրանք դեն նետեց, բայց արդեն ուշ էր: Քայլը ձերն է, սահմանադրության պաշտպաններ:

Հ.Գ.
Արժանապատվությունը չի վաճառվում»: