Ամեն անգամ լսելով մեր արդարադատության նախարարի կամ նրա տեղակալների հերթական անհեթեթ պնդումները, դարակազմիկ եզրահանգումները' մտածում ես, որ բան չկա, դեռ նոր են, կսովորեն, բայց ախր այդ ամբողջը պետք էր ուսանողական տարիններին սովորած լինեին։
Արդարադատության նախարարությունը ԲՈՒՀ չէ, նախարարն ու փոխնախարարներն էլ ուսանողներ չեն, որ եկել են սովորելու։ Հարկատուների հաշվին էլ իրենց ուսման վարձը տալու ցանկություն ու պարտականություն էլ մենք հաստատ չունենք։
Մի բան էլ, կարո՞ղ է ձեզ թվում է, թե 100 տարի՝ նախարար ու փոխնախարար եք լինելու։ 21-րդ դարն է, ամեն ինչ պահպանվում է։
Ինչ էի ուզում ասել, ինչ-որ բան ասելուց առաջ, հարգելի արդարադատության նախարար ու փոխնախարարներ, մտածեք, որ երեխաներ եք ունենալու ու իրենք են իրենց շրջապատում ձեր ասած անհեթեթությունների համար ամաչելու։
Հերթական, արդեն զարմանք չառաջացնող անհեթեթության հեղինակը Արդարադատության նորանշանակ առաջին փոխնախարարն ու նախարարն են։ Ոչ մեկ, ոչ երկու՝ գյուտ են արել, թե բա 2005 թվականի Սահմանադրությամբ սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնավարման ժամկետ սահմանված չի եղել։ Այ ընկերներ, բա որ չի եղել կարո՞ղ եք բացատրել, թե Գագիկ Հարությունյանը ինչ ժամկետով էր պաշտոնավարում, ընդհանուր իրավասության դատարանների նախագահները, վճռաբեկ դատարանի պալատների նախագահները ի՞նչ ժամկետով էին պաշտոնավարել։
Հիմա արի ու մի ասա՝ այ ընկերներ ջան դուք 2005 թվականի Սահմանադրության 83․2, 83․3, 83․4, 103, հոդվածները կարդացե՞լ եք, արդյոք տեսել ու հասկացել եք, որ այդ մարմինները ընտրվում են հստակ ժամանակով։ Բացի այդ հոդվածներից արդյո՞ք կարդացել եք հոդված 79-ը կամ 55-րդ հոդվածի 11-րդ մասը։ Եթե կարդացել եք, ապա հարց եմ տալիս․ Ազգային ժողովի նախագահի, նրա տեղակալների, ընդհանուր իրավասության դատարանների նախագահների պաշտոնավարման համար ի՞նչ ժամկետ է սահմանված, եթե ոչ իրենց լիազորությունների ողջ ժամկետը։
Այ ընկերներ ջան, դուք կարո՞ղ եք 213 և 215 հոդվածները համադրեք ու հասկանաք, որ եթե սահմանադիրը Սահմանադրական դատարանի նախագահի համար ևս սահմաներ 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ընտրության անցկացում, ապա 213-րդ հոդվածում ՍԴ նախագահի մասին խոսք չէր լինի, ու կլիներ այն ձևակերպումը, որ կա 215-րդ հոդվածում այլ դատարանների, ու պալատների նախագահների համար։
Հասկացանք հրահանգ եք ստացել՝ բան գտնել, բայց ձեր ղեկավարությանը հերթական անգամ ձեր անհեթեթ մեկնաբանություններով, ու հայտնագործություն արածի դեպքով, թյուրիմացության մեջ մի գցեք։ Փողոցային լեզվով ասած՝ «պաստավկա» մի արեք, քանի հերթական անգամ ներքին ու արտաքին հարթակներում խայտառակ չեք եղել։
Երբ հերթական անհեթեթությունը այլևս զարմանք չի առաջացնում
17:40 - 8.Օգոստոս.2019
Առաջարկում ենք նաև
30/06/16 16:26
«Ռուս-թուրքական այս հերթական պաչ-պռոշտի զոհը այլևս մենք չենք. կա ավելի լավ ու թարմ մատաղացու»
08/05/13 16:47
Լուսինե Բադալյան.«Քաղաքական գործիչը մարդ չէ»
18/10/24 08:16
Զանգեզուրի, թե միջին միջանցք. «Հրապարակ»
17/10/24 11:06
ՈւՂԻՂ․ Ընթանում է Կառավարության հերթական նիստը
17/10/24 08:40
Բյուջեից հատկացումներ՝ հերթական հիմնադրամին. «Հրապարակ»
Լրահոս
11:15
Պատմականորեն հայոց քաղաքական նախագծի հաջողությունը միշտ մեծապես պայմանավորվել է արդյունավետ դաշնակցակերտմամբ, իսկ ձախողումը՝ «սխալ շրջապատ ընկնելով. Է...
21:25
Երևան քաղաքում կառավարման ճգնաժամ է, ու դա տեսնելու համար պետք չէ մասնագիտական գիտելիք. թուրքագետ
12:47
Ըստ Աղազարյանի՝ «կալանքն օգտագործվում է որպես ճնշման միջոց՝ անհրաժեշտ ցուցմունքներ ստանալու համար». Արտակ Զաքարյան
11:45
Կարծես թե, ես սկսում եմ ավելի գեղեցիկ հագուստ կրել եւ ավելի լավ տեսք ունենալ․ Աննա Հակոբյան (ֆոտո)
12:30
Չի կարելի թշնամուն ավելի շատ վստահել, քան քաղաքական հակառակորդին, բանակցության մասին էլ իմանալ Ալիևից. Շարմազանով
13:40
Չենք կարող բացառել, որ բանակից են տեղափոխելու՝ էլ ավելի թուլացնելով առաջնագիծը. Կարեն Վրթանեսյան
10:20
Նիկոլը ոչ թե Հայաստանը «տանում է Եվրոպա», ինչպես շատերն են փորձում իրենք իրենց մխիթարել, այլ Ադրբեջանը բերում է Հայաստան. Կարեն Վրթանեսյան
11:00
Հայաստանի ու Ադրբեջանի դիվանագիտական մեղրամիսն աստիճանաբար վերածվում է դիվանագիտական փոխհրաձգության. Աբրահամյան
11:26
Պետական դավաճանության մասին իմանալու և չհայտնելու համար վարչապետի վրա է պետք հոդված դնել․ Դանիելյան
12:59
«Այն բանտիկով փաթաթված նախագծերը, որոնք բերվում են այստեղ, մի իրականություն է, ու կա մյուս՝ Գառնիկ Դանիելյանի ասած իրականությունը»․ Գեղամ Մանուկյան
12:10
«Ստացվում է, որ Էրդողանը հանձինս «մեծարգոների» շերտի Հայաստանում արդեն ունի իր սոցիալական հենարանը»․ Վահե Հովհաննիսյան
10:40
Ադրբեջանը խոշոր մասշտաբներով զինվում է, որպեսզի հասնի ՀՀ-ին իջեցված նախապայմանների բավարարմանը. Տիգրան Աբրահամյան
15:35
Ռադիոյի նորանշանակ տնօրենը նախասրահում, գարշապետի հրահանգով` Բաքվի և Անկարայի ժամը ցույց տվող ժամացույցներ է տեղադրել. Իշխանյան
14:45
Տիկ, քո բացակայությունը մեր պարտության պատիժն ա, որը չափից դուրս ծանր ա տանելու համար. զոհվածի քրոջ հուզիչ գրառումը
10:20
Նրանք, ովքեր լռում էին Արցախի բլոկադային, կա´մ մոլորյալ են կա´մ իշխանության հրահանգավորմամբ քարոզիչ. Տիգրան Աբրահամյան
11:10
Իշխանությունն Արցախի հետ տեղի ունեցածի պատասխանատվությունն ուզում է բաշխել բացառապես արցախցիների վրա. Տիգրան Աբրահամյան
14:30
Արդյոք Բակո Սահակյանը գիտի՞, որ ՀՀ իշխանությունը նույն կերպ է վարվում Արցախի հետ, ինչպես Բաքուն՝ իր
10:00
Մեկ տարի առաջ այս օրերին Արցախի բանակում ծրագրված պլանները 5-10%-ի չափով էին իրականացվում. Տիգրան Աբրահամյան
10:50
Հայաստանի միջպետական 2 ճանապարհին` Գնթունիք ու Ծովագյուղ սուպերմարկետների մոտ, երթեւեկությունը խայտառակ վիճակում է. Հակոբ Բադալյան
13:55
Ամենաարգահատելին այն է, որ այս ամենը ոչ միայն համարվում է ընդունելի, այլ նաև խրախուսելի և ծայրահեղ «շուստրիության» նշան. Վարդան Ոսկանյան
12:25
Էդքան փող են հանում մեր սարերից մի 2 տարվա մեջ, հասկանում ե՞ք ինչի մասին է խոսքը. Արթուր Խոջաբաղյան
10:15
Բաքվին միակողմանի զիջումներ անելուց հետո իշխանության որոշ դեմքեր հիմա ամառային հանգիստն են վայելում. Տիգրան Աբրահամյան
13:00
Խորհուրդը պետք է հրաժարական տա․ ռադիոյում ցենզուրա ներդնելու փորձը պատճառներից մեկն է. Գարեգին Խումարյան
12:00
Հնարավոր կլինի՞ խուսափել ռեգիոնալ ցնցումներից, երբ այն գրեթե անխուսափելի է թվում` դժվար է կանխատեսել. Տիգրան Աբրահամյան