Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուսական ԲիԲիՍի-ն ծավալուն նյութ ա հրապարակում Մարտի 1-ի մասին, էն մասին, որ գնդակահարությունները ղեկավարել ա Արցախի ՊԲ փոխնախարար Սամվել Կարապետյանը, արցախյան հատուկ ջոկատով: Սա քննությանը հայտնի, հայկական մամուլում շրջանառված դրվագներ են, որ Կարապետյանին հարցաքննել են էդ դրվագով, որ եղել են տարբեր ցուցմունքներ և այլն: Ու հիմա էս ամեն ինչը «կոնսպեկտավորվում» ա ռուսական ԲիԲիՍի-ով, «նոր սենսացիայի» տոնայնությամբ: Հարց ա առաջանում, թե ինչո՞ւ, և ինչո՞ւ հենց հիմա՝ օգոստոսի 5-ին, Փաշինյանի արցախյան ելույթից հետո: Ո՞ւմ էր պետք էս պահին էդ «սենսացիան», որն իմ կարծիքով հեչ հայաստանյան ներքին իրավիճակի շահից չի բխում: Որովհետև, եթե կա հանցագործություն, ապա դրա պատասխանները պետք ա տրվեն հայկական դատարանում, ոչ թե տարաբնույթ «սենսացիաներ» ծնեն օտար մամուլում»: