ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը: Կներեք այս կտորն առանձնացնելու համար, ամբողջ հոդվածն այստեղ չեմ դնում: Բայց հետաքրքրվողները կհասկանան: Բնականաբար, ձեր ընթերցողների մեծամասնությունը կկարդա այդ սրտաճմլիկ խոսքերը, Ֆահրադյանին ազգի թշնամի կհանի, չի էլ հասկանա, որ վերին աստիճանի անգրագիտություն է գումարտակի ՇՊ-ին գնդի հրամանատարի տեղակալի հետ եք շփոթում, որ նա չի կարող լինել գնդի հրամանատարի աջ ձեռքը: Բնականաբար, կկարդան կասեն. վայ քոռանամ ես, երեխեքն ինչ են արել, հաց են էլի կերել, հո եսիմ ինչ չեն արել: Բնականաբար, դուք էլ չեք պատմի, որ այդպես անթույլատրելի տեղում, անթույլատրելի ժամին անմեղ հաց ուտելն առնվազն հանցանք է ու հանցանքի բուն: Դե, իհարկե, չեք պատմի, նախ պետք է հականաք դա, որ պատմեք: Եթե անգամ երկար չպատմեմ թե ինչու է այդպես բավական է միայն հիշել, որ հենց նույն զորամասում նման «անմեղ հաց ուտելու» պատճառով առնվազն սպանությունների գործ կա, ահեղ ու սահմռկեցուցիչ գործ, և մեկուկես տարի առաջ էլ էլի «անմեղ հացից» հետո մի քանի հոգի վթարվեց ու լճում խեղդվեց:
Հ.Գ. Որևէ մեկը չկարծի, որ ես արդարացնում եմ որևէ հանցագործ սպայի: Բայց այս աստիճան անգրագետ, այս աստիճան զորքից ու բանակից չհասկացող հոդվածներով է ամենից շատ խարխլվում բանակի մարտական ոգին, հավատքն ու վստահությունը: Եվ դա, բնականաբար, կատարում են նույն մարդիկ»: