Վահրամ Պետորսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Հայկ Մարությանը պատմության մեջ մնալու է որպես Երևանի վատագույն քաղաքապետը, հիշեք սա:
Մեկ տարում Հայկ Մարությանը ոչ մի խոստում չի կատարել: ՈՉ ՄԻ: Փոխարենը Երևանը հավասարեցրել է Հնդկաստանի ծայրամասերին՝ կեղտի ու աղբի կուտակման ծավալներով:

Լուսանկարի պատկերն է մայրաքաղաքի բոլոր բակերում, անգամ Կենտրոնում: Կասկադում աղբի կույտեր են,

 

Հյուսիսայինը 8 ամիսա առնետանոց ա դարձրել Հայկ Մարությանը: Հա, հենց ինքը, որովհետև չի կարողանում կառավարի խնդիրները, որովհետև մայրաքաղաք ղեկավարելը «Սուպեր մամա» նկարել չի, կնոջ կերպարում կապիկություն անել չի:

Ու եթե նույնիսկ վաղը Մարության Հայկը լքի պաշտոնը՝ արդարանալով, թե ամեն մարդ իր գործով պիտի զբաղվի, իր ճակատին արդեն դակված ա՝ Երևանի պատմության վատագույն քաղաքապետը կլեյմոն:

#Երևանի_պատմության_վատագույն_քաղաքապետը
#Պակիստան_դարձած_իմ_Էրեբունի
#Կառա_ռադեղի»: