09:01
Վազգեն Սաղաթելյան. «Ողջ ֆիլմը տանում ա նրան, որ վերջում պիտի սեքս լինի… Մի խոսքով՝ ուշացավ»

Վատ կինո ենք նայում կինոթատրոնում, մեր հետ ա նաև Հասմիկի ընկերուհին։ Ողջ ֆիլմը տանում ա նրան, որ վերջում պիտի սեքս լինի։ Գալիս ա էդ բազմաչարչար պահը, էս մեր ընկերուհին էլ ուշանում ա, ուզում ա դուրս գա, ասում եմ լսի, եթե հիմա դուրս գաս, բոլորը կմտածեն թե էն բեսամթ ավանդապաշտներից ես, էն որ չի կարող թույլ տալ, որ իր ներկայությամբ տենց խուժան բաներ անեն ու բոյկոտում ա։

Որոշում ա սպասի մինչև տեսարանը վերջանա։ Հենց վերջանում ա՝ ուզում ա գնա, ասում եմ լսի, բայց հիմա էլ կկարծեն թե դուրս ընկածի մեկն ես, սաղ կինոն սպասում էիր երբ պիտի սեքս լինի ու հենց եղավ՝ թողեցիր գնացիր նույնիսկ չսպասելով հետանկողնային խոսակցության ավարտին։

Մի խոսքով՝ ուշացավ։

Վազգեն Սաղաթելյանի ֆեյսբուքյան էջից:

Առաջարկում ենք նաև
Լրահոս