Ռազմագետ, քրդագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չեմ կարող չասել, որ ուղղակի հիացած եմ Ադրբեջանի ինֆորմացիոն գրոհից և դրանցից իրենց օգուտներ քաղելուց:
Երեկ ամբողջ օրը ողջ ադրբեջանական ինֆորմատիվ զանգվածը զբազված է եղել հայկական սոցցանցի տիրույթում փաստերի հավաքագրմամբ և դրանք արդեն այսօր հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով համայն աշխարհին ցուցադրամաբ: Խոսքը գնում երեկ կործանված ադրբեջանակն ՄԻԳ-29 մասին լուրին հայ հասարակության արձագանքին: Շատ էֆեկտիվ ու հրատապ են աշխատում մարդիկ: Հիշում եմ, երբ մեր ինքնաթիռը կործանվեց, ոչ միայն սոցցանցերի նրանց տիրույթում էր քեֆ ուրախություն, այլ նաև միջացառումներից մեկի ժամանակ, երբ բեմից հայտարարեցին դրա մասին, դահլիճը պարզապես թնդած ծափերից ու ուռաներից, և մենք դա «չնկատեցինք»...»: